Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության ստուգատես

2-5 տարեկանների «Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության» ստուգատես․

Մասնակիցներ՝ նախակրթարանի սաներ, դաստիարակներ և ծնողներ

Վայրը՝ Արևելյան դպրոց-պարտեզ

Հունվարի 8-27 

 Սկիզբը՝ 11:00-12․00

Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության ստուգատես նախակրթարանում

Սաների, դաստիարակների և ծնողական համայնքի, անհատական, խմբային, համագործացային նախագծերի ստուգատես:

Նպատակը՝բնագիտական, տեխնոլոգիական ձեռքբերումների, տեխնիկական ստեղծագործության կազմակերպման փորձի ներկայացում, խրախուսում և տարածում

Փորձերի կազմակերպում և իրականացում

Հետազոտության, փորձի միջոցով անհրաժեշտ տեղակատվության ձեռք  բերում

Դիտարկելու, հետևություններ անելու  հմտությունների  ձևավորում

Խնդիրները

Ձևավորել փորձերի  ժամանակ  անվտանգության պահպանման կանոնների կարողություն

Դատողություն անել տեղեկությունների մասին

Դիտարկումների հիման  վրա   կատարել  եզրակացություններ, ծնողներին համատեղ գործունեության մեջ ներգրավել:

Ուղղությունները

  • իմ խաղալիքները
  • իմ կոտրված խաղալիքները
  • ի՞նչ խաղալիքներով են խաղում, որտեղի՞ց են խաղալիքները.
  • որո՞նք են փչացել, ի՞նչ են լինում փչացած խաղալիքները.
  • խաղալիքների խումբ, որոնք պետք չեն լինում, և չգիտեն ինչ անել.
  • Ինքնագլորներ․
  • ինչպե՞ս են խաղում երեխաները:
  • Ինքնաշեն խաղալիքներ
  • պարտեզապուրակային գործունեություն
  • իմ ստեղծած սառցե լեգոներով քաղաքը
  • Միջավայրից ստեղծված խաղեր կամ խաղալիքներ
  • 0գտագործվող իրեր որնք սաները դիտարկում են որպեսզ խաղալիք (ֆանարիկ,մագնիս)
  • Լեգոների աշխարհում

2-4 տարեկանները լեգոներով կառուցում են իրենց սիրած վայրերը:

Լեգոներով կառուցում են  ինչ ուզում  են

Պարտեզապուրակային գործունեություն (Հավաքում ենք բոլոր տեսակի մրգերի սերմերը, խոշորացույցով դիտարկում ենք, զրուցում ենք մրգերի համի, հոտի, օգտակարության մասին,ստեղծում ենք մեր պատրաստած թաղարը և տնկում: Օրինակ՝ արքայախնձորի կամ խնձորի սերմերը:)

Ամփոփում

Перейти к верхней панели