Հունվար ամսվա աշխատանքային նախագիծ

Երկրորդ  ուսումնական շրջանի  օրացույց
Հունվար

  • Ձմեռային պարտեզ 
  • Հունվարի 5`  Սուրբ Ծնունդ. Ուսուցչի լույս
  • Հունվարի 3-31՝ Ամենամյա բաց հանրակրթական բաց ստուգատես
    • Հանրակրթական Դիջիթեք 2024. թվային, տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման  նախագծերի և մեթոդների
    • Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության
    • Ձմեռային մարզական խաղեր
    • Ձմեռային ազգագրական փառատոն
  • Հունվարի 27՝ Ղափամային համայնքային ծես

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Սա իմ առաջին ուսումնական շրջանն է, քանի որ նոր եմ անցել աշխատանքի։ Լինելով կրթահամալիրի ծնող, կարևոր ձեռքբերում էր անցնել հենց այնտեղ աշխատանքի, որտեղ որ սովորում է իմ երեխան, որտեղ որ տեսել եմ՝ կրթահամալիր-ընտանիք մեծ կապը։
Այնպես ստացվեց, որ առաջին ուսումնական շրջանը սկսվեց նոր վերանորոգված խմբասենյակ մուտքով։ Երեխաներն էլ նոր միջավայրին հարմարվելով սկսեցին նոր խաղեր մտածել՝ Խաղ լամինատե փայտերով և պարանով։
Նորարաության շարքից են Մեր նոր քնապարկերը, Քնապարկերի մուտքը նախակրթարան կարևոր քայլ է՝ 2 տարեկանից սկսած երեխաները սովորում են քնապարկերին, հետագայում ճամփորդելու ժամանակ, երբ կարիք լինի քնապարկով քնելու, դա նրանց համար նոր ու անսովոր չի լինի։ 
Աշխատանքային նախագիծ՝

Խաղ լամինատե փայտերով և պարանով

Մեր նոր վերանորոգված խմբասենյակն ունի նաև նոր լամինատե փայտեր, որը պաշտպանում է երեխաներին տաք չուգունե ջեռակներից։ Դե, քանի որ մեր երեխաներն էլ սիրում են ստեղծագործել, իրենց համար խաղ հնարեցին ու սկսեցին խաղալ։

Ասիլ-Վասիլ

Իսկ գիտեի՞ք, որ Կաղանդի հերթական խորհրդանիշը դա խմորածին Ասիլ-Վասիլն է։ Ասիլ-Վասիլը կամ Ասիլ-Բասիլը խմորից պատրաստված մի տիկնիկ է, որը հանդիսանում է ծիսական Տարեհացի պատրաստման ամենակարևոր բաղադրիչը։ Հնում մեր տատերն այն թխել են Ամանորի նախօրեին։ Ծիսական նշանակություն ունի Ասիլ-Վասիլիկը՝ նրանով էին գուշակում թե որքանով հաջողակ կլինի նոր տարին այն անձի համար, ում անունով որ թխվում էր տիկնիկը։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար մեկական Ասիլ-Վասիլ էր թխվում, և ում տիկնիկը ամենից շատ փքվեր, ապա նա էլ ամենահաջողակը կլիներ գալիք տարում։ Մենք էլ երեխանեի հետ թխեցինք մեր Ասիլ-Վասիլները, իսկ վերջում համտեսեցինք անուշաբույր կերպարները։

Այլընտրանքային նկարչություն

Նկարում ենք տոնածառ։ Մեզ դրա համար պետք են՝ մեկանգամյա օգտագործման պատառաքաղներ, սպիտակ թուղթ, ջրաներկ և իհարկե, խմբային աշխատանք, քանի որ պետք է ստանանք մի մեեեեծ տոնածառ։ Տեսանյութից կարող եք տեսնել, թե որքանով այն մեզ մոտ ստացվեց։

Ճաշացանկ՝ 18.12-22.12

18.12.2023

Նախաճաշ՝  Միրգ,բիսկվիթ,կակաո,հաց,պանիր

Ճաշ  ՝           Մսով, ոսպով ապուր, ծաղկակաղամբ, շոգեխաշած բազուկ,հաց,պանիր

Հետճաշիկ՝  Մակարոնով փլավ,մածուն,հաց,պանիր

  • 19.12.2023
  • Նախաճաշ՝  Միրգ,հնկաձավարով շիլա,պանիր,հաց
  • Ճաշ՝ Կարտոֆիլի պյուրե,կրծքամիս,հաց,գազար,ծաղկակաղամբ
  • Հետճաշիկ՝ Մանդարին,սպաս,հաց,պանիր
  • 20.12.2023
  • Նախաճաշ՝ Միրգ,կաթնով,պանիր,հաց
  • Ճաշ՝ Բրոկոլի, ծաղկակաղամբ, վերմիշելով փլավ,մածուն,հաց
  • Հետճաշիկ՝ Կաթնաշոռով գաթա,մածուն,հաց 
  • 21.12.2023
  • Նախաճաշ՝ Միրգ,բրնձով շիլա,պանիր,հաց
  • Ճաշ՝ Հազարի տերեւ հավով,կարտոֆիլով թանձրապուր,պանիր,հաց
  • Հետճաշիկ՝ Մածուն,ջեմով ռուլետ,հաց
  • 22.12.2023
  • Նախաճաշ՝ Միրգ,ձվաձեղ,թեյ,պանիր,հաց
  • Ճաշ՝ մսով,սիսեռով ապուր,պանիր հաց 
  • Հետճաշիկ՝ Մածուն,մակարոնով փլավ,հաց,պանիր

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Ձմռան առաջին օրը Ձմեռ պապիկը մեզ հյուր էր եկել։Ձմեռ պապիկի այցը ։Ամանորյա տրամադրությամբ դիմավորեցինք դեկտեմբեր ամիսը։
Երգով ու պարով հրաժեշտ տվեցինք աշնանը։ Բարի գալուստ ձմեռ՝ Արդեն ձմեռ է
Ատամհատիկի ծեսին ընդառաջ բուժքույր ընկեր Գոհարի հետ խոսեցինք Ատամի խնամքի մասին։ Խմորից ատամիկներ պատրաստեցինք։
ՄԵծ ու փոքր հավաքվեցինք ու սկսեցինք Ատամագովքը։
Դե ինչ, Ամանորյա մարզատոնը սկսված է։ Մարզասրահում, գեղեցիկ կարմիր գլխարկներով, մարզանքը խաղի ենք վերածում։ Խաղում ենք Ազգային խաղեր, ինքներս ենք խաղեր մտածում ու խաղում։
Չենք մոռանում գրել Նամակ Ձմեռ պապիկին և փոստարկղը թողնել դրսում, որ Ձմեռ պապիկի օգնականներն այն հասցնեն Լապլանդիա։
Մեր արտասովոր Ամանորյա օրացույցը պատրաստ է։ Ամեն օր նայում ենք օրացույցին, հաշվում՝ քանի օր մնաց, որ Ձմեռ պապիկը մեզ հյուր գա։
Պատրաստեցինք Անսովոր տոնածառ , երեխաներին շատ դուր եկավ մեր փայտից պատրաստված տոնածառը։
Բացի այն, որ ունենք փայտե տոնածառ, երեխաների հետ համատեղ մեծ թղթի վրա, մեկանգամյա օգտագործման պատառաքաղներով, նկարեցինք տոնածառ՝ Այլընտրանքային նկարչություն։
Թխեցինք մեր շատ սիրելի Ասիլ-Վասիլ թխվածքաբլիթները։ Տեսնենք՝ ում համար է տարին ամենահաջողվածը լինելու։

Անսովոր տոնածառ

Պատրաստեցինք մեր անսովոր տոնածառը։ Երեխաները զարմացել էին՝ մտածում էին խաղալիքները եղևնու վրա ենք զարդարելու, բայց իրենց ոգևորությանը չափ չկար, երբ տեսան մեր փայտից պատրաստված ինքնաշեն տոնածառը, իրար հերթ չէին տալիս, ամեն մեկն առաջինն էր ուզում կպցնել խաղալիքը տոնածառին։

Перейти к верхней панели