Մայիս ամսվա հաշվետվություն

Հրաժեշտ ենք տալիս մայիս ամսվան, որը լի էր զարմանահրաշ հանդիպումներով, բացոթյա քնով, համեղ օրերով, ստեղծեցինք մեր ծաղկանոցը, որը շարունակական բնույթ է կրելու։

Ամիսը սկսեցինք Բացօթյա երաժշտական պարապմունքով, նախապատրաստվում ենք Համբարձման ծեսին։
Կատրինը իր ընկերների համար քաղցր ձողիկ էր բերել, մենք էլ որոշեցինք համ անուշ անենք, համ էլ ծաղիկներ նկարենք ձողիկներով, խոսեցինք մեր սիրելի ծաղիկներից, գույներից, համեմատեցինք մարդկանց ու ծաղիկների անունները։ Պատրաստեցինք Քաղցր Ծաղիկներ։
Ջ.Ռոդարի` Թարս օր-թարս հարցեր: Զարգացնում ենք սաների բանավոր խոսքը, ստեծագործական երևակայությունը: 
Սովորող-սովորեցնող, «Ծաղկող պարտեզ»՝ Սովորող-սովորեցնող նախագիծը շարունակվում է, մեր ավագ ընկերների հետ նորից հանդիպեցինք , այս անգամ մեկանգամյա օկտագործման բաժակների մեջ ցանած բանջարեղենները պետք է տեղափոխենք այգի՝ ցանելու ։
 Ղ.Աղայանի «Արևի հրամանը» ստեղծագործությունը պատմելուց հետո սկսեցինք բեմադրել:
Լսեցինք մեր ձայնագրությունները, գուշակեցինք ձայները։
Մայիսյան հավաքի շրջանակում մեզ հյուր էր եկել Մարիայի մայրիկը։ Նրա օգնությամբ պատրաստեցինք քաղցրահամ պաղպաղակ։ Պաղպաղակի պատրաստում
Սաների հետ նշում ենք Համբարձման ծեսը
Բակային խաղեր Քանի որ մայիսն անձրևային էր՝ բակային խաղերը տեղափոխել էինք խմբասենյակ և այնտեղ էինք խաղում, չէինք մոռանում նաև արև օրերին դուրս գալ ու դրսում խաղալ։
Նշեցինք Գևի տոն օրը։
Չենք վախենում շներից՝ Հարթակում Սարգսյան Արփիի ու Սիմայի մայրիկն էր` Հեղինեն և ընկեր Հրանտը: Մայիսի 19-րդ հավաքի շրջանակում նրանք եկել էին իրենց շան՝ Արմոյի հետ։
Առավոտյան վայելում ենք տաք օդը և զբաղվում Բացօթյա նկարչությամբ։
Մեղվի գովքը՝ Նշեցին մեղուների պաշտպանության միջազգային օրը ։
Հետազոտող ճամբարականները։
Մանկավարժական ակումբի շրջանակներում ունեցել ենք Տեսանյութի քննարկում և Նամակներ բարու և գեղեցկության մասին։
Մասնակցեցինք Ամենշաբաթյա սեմինարներին։

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Հրաժեշտ ենք ասում գարնան ամենագիժ ամսին՝ խենթ ու խելառ խաղերով, երգ ու պարով, ծառատունկով։
Ամսվա առաջին օրը Լոլան իր հետ փուչիկներ էր բերել, մենք էլ երեխաների հետ փչեցինք ու սկսեցինք փուչիկներով խաղեր խաղալ։ Զվարճալի Փուչիկախաղ ստացվեց։
Երեխաների հետ միասին նշեցինք Զատիկի ծեսը,  խաղացինք զատկական խաղեր, վազվզեցինք, մի խոսքով՝ հիանալի օր ունեցանք։ Սաներից յուրաքանչյուը պատմեց, թե ինչպես է նշել Զատիկն ընտանիքում։
Ազգայի խաղեր շարքից է Խաշիլ փափան։ Ամեն հարմար առիթի փորձում ենք խաղալ մեր ազգային խաղերը։
Ղ.Աղայանի ծննդյան շնորհավորանք՝ մաքուր օդ, լավ տրամադրություն, ոտանավորների խաղ-բեմադրություն։
Կազմակերպեցինք Ինքնագլորների երթ, մեծերը փոքրերին սովորեցրին ինքնագլորներ վարել։
Երեխաների հետ ծանոթացանք Ջ. Ռոդարիի «Ալիսա գլորիկ» հեքաթին և միասին խմորից պատրաստեցինք գլորիկ-բոքոնիկներ։
Մայրերի տոնի կապակցությամբ երեխաների հետ միասին կավե կախազարդեր էինք պատրաստել՝ Նվեր մայրիկիս։
Ջրափոսից ստվերախաղ՝ Քարեր էինք նետում ջրափոսի մեջ, թռվռում ջրի վրա, ու հանկարծ Արփին մոտեցավ ջրափոսերից մեկին ու սկսեց երգել, նրան միացան մյուս երեխաներն ու իսկական հրաշք՝ ստվերային ներկայացում ստացանք։
Պատրաստեցինք Ինքնաշեն տիկնիկ։ Մեզ պատրաստման համար պետք եկավ ՝ փուչիկ, բրինձ, գդալ և գունաներկ։ Պատրաստեցինք բազե և ծիտիկներ։ Տիկնիկները կան, մնում է բեմադրություն կազմակերպել։ Բեմադրեցինք ՝ «Ծիտն ու բազեն»։
Ծառատունկ՝ Մայիսյան հավաքին ընդառաջ Սարգսյան Սիմայի և Արփիի ընտանիքն Արևելյան դպրոց-պարտեզի այգում տնկեցին պալմաներ: Սաներն ամեն առավոտյան կջրեն և կխնամեն մեր նոր տնկած ծառերը:
Առավոտյան ծեսը սկսեցինք բակում: Ընդունելություն, միջավայրի խնամք` ծառերը ջրեցինք, գլաքարերը հավասարեցրինք։ Կանաչապատ, անվտանգ այգի, որտեղ սաներն ուրախ են, օր օրի նոր բաներ են բացահայտում: Սա հենց այն միջավայրն է, որտեղ կարող է մեծանալ իսկապես առողջ հոգով և մտքով երեխա։
Առավոտյան Նախաճաշը սկսեցինք ինքնուրույնությամբ՝ երեխաները դասավորեցին ափսեները, կտրատեցին միրգը, հյուրասիրեցին իրենց ընկերներին։Միջավայրը դարձնում ենք այնպիսին, որ երեխաներն իրենք են սկսում ներգրավվել և ինքնուրույնություն ձեռք բերել, սկսած՝ խոհանոցում ափսեները դասավորելուց։ Նրանք նաև օգնում են մեկը մյուսին, սովորեցնում իրենցից փոքրերին, ահա տարատարիք խմբերի հրաշքը։
Բակային խաղերի ստեղծում՝ Մեզ մոտ այլընտրանքային նկարչություն է։ Նկարելու համար ոչ մի արտառոց բան հարկավոր չէ, բավական է ՝ փայտ, հող և մանկական երևակայություն։
Միքայել ջան,ծնունդդ շնորհավոր։
Ռուզաննա ջան,ծնունդդ շնորհավոր։


Մարտ ամսվա հաշվետվություն

Ուռա՜, Գարուն է եկել։ Դուրս ենք եկել զբոսանքի , երգում ենք գարնան երգեր, ավետում գարնան գալուստը։ Երեխաները խոսեցին իրենց սիրած գույների մասին, ուրախացել էին, որ այլևս չեն մրսի՝ եղանակը տաքանալու է։
Իմ մայրիկը Երեխաներն իրենց սրտի շնորհավորանքն են ասում մայրիկներին։
Դաստիարակների ամենշաբաթյա սեմինար- պարապմունքների ընթացքում խաղում ենք Հոգեբանակն խաղեր, որոնք մեզ կօգնեն ավելի լավ հասկանալ երեխաներին։ Խաղերից շատերն էլ մեզ հետ տանում ենք խմբասենյակ։
Իմ նվերը մայրիկիս Մայրիկների համար ամենասիրելի ու սպասված նվերը դա իրենց երեխաների ձեռքով պատրաստված նվերն է։ Սաներն իրենց մայրիկներին էին նկարել, որից հետո պատրաստեցին նկարակալներ ու իրենց հետ տարան տուն՝ մայրիկներին նվիրելու։
Ուտելիք-չուտելիք Զվարճալի խաղերի շարքից է այս խաղը՝ երբ երեխաները ասում են որևե ուտելիքի անուն բոլորս ոտքերով հարվածում ենք հարթակին, երբ ասում են որևէ անուն, որը ուտելու չէ՝ ծափահարում ենք։ Լինում է , որ սխալվում, հետո արագ իրար ուղղում ենք։
Այ քեզ շաբաթ 2-5 տարեկանների ցանկացած գործունեությունը խաղ է: Էլի հորինեցինք, օգտվեցինք Ջ. Ռոդարիի հեքիաթների խառնաշփոթից:
Դաստիարակների ամենշաբաթյա սեմինարների թեման մանկական ագրեսիան էր։ Խոսեցինք երեխայի մոտ դրանց առաջացման պատճառների, տեսակների և ձևերի մասին։ Փորձեցինք միասին գտնել ագրեսիայի հաղթահարման ուղիները։
ՊԱտրաստեցինք Կավե կախազարդեր
Բացօթյա երաժշտական պարապմունք
Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ
Աղայան+Ռոդարի
Ծննդյան ծես
Ածիկացան
Ջ.Ռոդարի,հեքիաթի հորինում
Մայրիկի օրագիր

Փետրվար ամսվա հաշվետվություն

Փետրվար ամիսը հագեցած էր հետաքրքիր նախագծերով՝ Թումանյանական օրեր, Բարեկենդան , Տրնդեզ , Ծննդյան ծեսի շաբաթ։
Բեմադրեցինք Ծիտը հեքիաթը։
Երեխաները պատմում են Հ․ Թումանյանի հեքիաթներից իրենց ամենասիրելիները, վերջում էլ խաղ հորինեցին ու սկսեցին խաղալ՝ Կցեմ-կցմցեմ։
Առավոտյան զբոսանքից խմբասենյակ վերադարձանք մեզ հետ բերելով ձյուն ու սառույց։ Փորձեր արեցինք՝ Ձյուն, սառույց։
Մաքուր օդում արտասանեցինք Հ․ Թումանյանի <<ՔԱՄԻՆ>> բանաստեղծությունը՝ Քամին։
Քաղցր մանդարիններով Բնագիտական փորձ կատարեցինք։
Սաները նախապատրաստվում են Բարեկենդան և Տրնդեզ ծեսերին՝ Երաժշտական պարապմունք։
Բարեկենդանի Ծեսին ընդառաջ պատրաստեցինք Զվարճալի դիմակներ։
Ազգային խաղեր շարքից խաղացինք Փայտ քաշոցի խաղը։
Օրվա ավարտին վայելում ենք Գրիգի հեքիաթը։
Մի քանի օր իրար հետևից մեզ մոտ ուրախ տարեդարձ էր Ծննդյան ծեսի շաբաթ։
Խաղացինք Ասեղ,թել,հանգույց խաղը։
Հետաքրքիր Մարզական օր ունեցանք։
Գունատոն

Հունվար ամսվա հաշվետվություն

Հունվար ամիսը երեխաների ամենասիրելի ամիսն է։ Տոն օրերի շարք, նվերներ, ուրախ ընտանեկան նախագծեր։ Իրական հրճվանք։

Ընտանեկան նախագծեր՝

Երեխաները ներկայացնում են իրենց ընտանեկան նախագծերը՝Ամանորյա ընտանեկան հրճվանք։

Մեր հունվարյան նախագծերն են․

Ազգագրական փառատոն՝

Ազգային, բակային խաղերի, ծիսական երգերի, խաղերգերի ընտրություն, ծիսական խաղերի ուսուցում՝ Ազգագրության փառատոն

Ազգային խոհանոց՝ Տարեգաթա, Պասուց տոլմայի համտես

Մարմնամարզական ստուգատես՝

Առողջ ապրելակերպի ձևավորումը պետք է սկսել նախակրթարանից։ Շարժական խաղեր, ֆիզկուլտուրա, վազք, մարմնամարզություն, անգամ պարի ու երգի մեջ պետք է ներառել ֆիզիկական ակտիվությունն ու մարզանք ստանալ։ Մարմնամարզական ստուգատես

«Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության» ստուգատես՝

Սա մի ուրիշ երևակայական աշխարհ է երեխաների համար, երբ անգամ կոտրված խաղալիքին նոր կյանք են տալիս՝ իրենց հետաքրքիր երևակայությամբ ստանում կարծես անհնարինը՝ Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության ստուգատես

Ծննդյան ծես՝ շրխկան համույթով,

Ձմեռ պապիկի նվերները,

Կատրինի ծննդյան ծեսը,

Արթուրի տոն օրը,

Իմ սիրելի խաղալիքը,

Դդմագովք և հեքիաթի հորինում,

Երաժշտական պարապմունք։

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Սա իմ առաջին ուսումնական շրջանն է, քանի որ նոր եմ անցել աշխատանքի։ Լինելով կրթահամալիրի ծնող, կարևոր ձեռքբերում էր անցնել հենց այնտեղ աշխատանքի, որտեղ որ սովորում է իմ երեխան, որտեղ որ տեսել եմ՝ կրթահամալիր-ընտանիք մեծ կապը։
Այնպես ստացվեց, որ առաջին ուսումնական շրջանը սկսվեց նոր վերանորոգված խմբասենյակ մուտքով։ Երեխաներն էլ նոր միջավայրին հարմարվելով սկսեցին նոր խաղեր մտածել՝ Խաղ լամինատե փայտերով և պարանով։
Նորարաության շարքից են Մեր նոր քնապարկերը, Քնապարկերի մուտքը նախակրթարան կարևոր քայլ է՝ 2 տարեկանից սկսած երեխաները սովորում են քնապարկերին, հետագայում ճամփորդելու ժամանակ, երբ կարիք լինի քնապարկով քնելու, դա նրանց համար նոր ու անսովոր չի լինի։ 
Աշխատանքային նախագիծ՝

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Ձմռան առաջին օրը Ձմեռ պապիկը մեզ հյուր էր եկել։Ձմեռ պապիկի այցը ։Ամանորյա տրամադրությամբ դիմավորեցինք դեկտեմբեր ամիսը։
Երգով ու պարով հրաժեշտ տվեցինք աշնանը։ Բարի գալուստ ձմեռ՝ Արդեն ձմեռ է
Ատամհատիկի ծեսին ընդառաջ բուժքույր ընկեր Գոհարի հետ խոսեցինք Ատամի խնամքի մասին։ Խմորից ատամիկներ պատրաստեցինք։
ՄԵծ ու փոքր հավաքվեցինք ու սկսեցինք Ատամագովքը։
Դե ինչ, Ամանորյա մարզատոնը սկսված է։ Մարզասրահում, գեղեցիկ կարմիր գլխարկներով, մարզանքը խաղի ենք վերածում։ Խաղում ենք Ազգային խաղեր, ինքներս ենք խաղեր մտածում ու խաղում։
Չենք մոռանում գրել Նամակ Ձմեռ պապիկին և փոստարկղը թողնել դրսում, որ Ձմեռ պապիկի օգնականներն այն հասցնեն Լապլանդիա։
Մեր արտասովոր Ամանորյա օրացույցը պատրաստ է։ Ամեն օր նայում ենք օրացույցին, հաշվում՝ քանի օր մնաց, որ Ձմեռ պապիկը մեզ հյուր գա։
Պատրաստեցինք Անսովոր տոնածառ , երեխաներին շատ դուր եկավ մեր փայտից պատրաստված տոնածառը։
Բացի այն, որ ունենք փայտե տոնածառ, երեխաների հետ համատեղ մեծ թղթի վրա, մեկանգամյա օգտագործման պատառաքաղներով, նկարեցինք տոնածառ՝ Այլընտրանքային նկարչություն։
Թխեցինք մեր շատ սիրելի Ասիլ-Վասիլ թխվածքաբլիթները։ Տեսնենք՝ ում համար է տարին ամենահաջողվածը լինելու։

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Սաներն ամիսը սկսել են իրենց նոր քնապարկերով՝ իրենց քունը կազմակերպում են տաք և փափուկ քնապարկերով: Խմբում ունենք 19 քննապարկ, որոնք ոչ միայն քնի համար են, այլ նաև բազում խաղերի։ Ամեն օր քնապարկերը բացելով, հավաքելով նորովի խաղեր են հորինվում՝ Մեր նոր քնապարկերը

Ուսապարկ, ճամփորդական քնապարկ՝ երբ ուզեմ, որտեղ ուզեմ, կարող եմ տաքուկ քնել

Սեբաստացու օրեր, Թթուդրիկ, Խաղողածես, Հարիսայի ծես, ամեն օր նոր և հավես գործունեություն: Թթուդրիկին ընդառաջ ծանոթացանք բանջարեղենի տեսակներին, սաները սկսեցին կերպարներ պատրաստել: Օֆելյան կանաչիներով մարդուկ պատրաստեց, ասաց, որ խառը մարդ է: Գրիգը և Օֆելյան ծաղկակաղամբը որպես բարձրախոս օգտագործելով` սկսեցին երգել: Ստեղծագործական երևակայություն, բանավոր խոսքի զարգացում:

Տեխնոլոգիա

«Թթուդրիկ» ծեսն սկսեցինք մեկ տարեկան Սոմա Բլեյանի հետ: Խելացի Սոման դեռ չի խոսում, բայց հենց մոտեցավ բանջարեղենի սեղանին, սկսեց բոլորին կաղամբ, գազար հյուրասիրելկերեք, խմեք, հյուրասիրվեք, նոր թթու դրեք: Ծանթացանք բանջարեղենին, պարզեցինք, որ թթուն աղով ենք դնելու, բայց վաղը փորձելու ենք շաքարավազով թթու դնել: Տեսնենք ինչ կստացվի: 2-4 տարեկանները բացահայտեցին, որ ճակնդեղը կարմրեցնում է ջուրը: Սպասենք մեր համեղ թթվին:Վա~յ, չուտողին:

Թթուդրիկ

Էլ ի~նչ աշուն, առանց թթվի: Ծանոթացանք բանջարեղենին, թթու դրեցինք, կերանք, իսկ նոյեմբերի 25-ին` «Սեբաստացու օրեր․ Կրթահամալիրի տոնը՝» ավադական հարիսայով ու թթվով համտեսելու ենք 2-4 տարեկանների պատրաստած թթուն: Պատրաստվում ենք տոնավաճառքի: Տեսնենք մեր ամենահամեղ թթուն  շուտ կթթվի՞:

Ամենահամեղ թթուն

Խաղողածեսին ընդառաջ գնացինք գինու, խաղողի դպրոց: Քոլեջի սովորողները մեզ ծանոթացրին գինու պատրաստման տեխնիկային: Մենք խաղողը լավ ճզմեցինք, որ մաճառ կամ գինի պատրաստենք:Մեր պատրաստած գինին ամենահամովն է: Վա~յ, չհամտեսողին…

Խաղողի,գինու դպրոցում

Հարիսայի ծեսն սկսեցինք ծնողական համայնքով` մեծերով և փոքրերով: Ուրախ տրամադրությամբ, երգեցինք, պարեցինք, ազգային խաղեր խաղացինք: Վերջում էլ համտեսեցինք ամենահամով հարիսան և 2-4 տարեկանների պատրաստած ամենահամով թթուն:Սեր և համերաշխություն է Արևելյան դպրոց-պարտեզի նախակրթարանում:

Հարիսայի ծեսը

Էլ ի~նչ Սեբաստացու օրեր առանց մածունով ավադական կլոր գաթայի: Վա~յ, չուտողին, ամենահամով գաթաները պատրաստել են 2-4 տարեկանները, հետո հյուրասիրել ընկերներին ու ծնողներին: Թիվ, հաշիվ, շատ, քիչ, մեծ փոքր: Բանավոր խոսքի, ուշադրության, հիշողության, զարգացում:

Մածունով գաթա

Աշնանային հավես զբոսանք: Երգելով, ուրախ տրամադրությամբ դիտարկեցինք աշնան տերևների գույները: Արփին ասաց, որ ամենաշատը դեղին գույն է սիրում ու սկսեց միայն դեղին տերևները հավաքել: Տերևներով խաղալուց հետո <<Մուկն ու կատուն>> խաղացինք:

Զբոսանք,բակային խաղ

Մարզական խաղերը 2-4 տարեկանների ամենասիրած խաղերից են: Այնքան են սիրում այդ խաղերը, որ իրենք էլ են փորձում նմանատիպ խաղեր հորինել: Ամեն օր 4.5 տարեկան ՕՖելյան թելերով գործված տաբատի գոտին հանում է, պտտեցնում, մարզվում: Հետո այդ գոտիի համար ընկերները սկսեցին վիճել: Առաջին հայացքից՝ դե գոտի է, կամ թել է, սաներն ի՞նչ հետաքրքրություն պետք է ունենան, բայց արի ու տես, որ թելերով ինչքա~ն խաղեր կարող են խաղալ: Խմբում ունենք օղակ, պարան, գոտիներ: Հավես խաղեր… ֆիզիկական զարգացում, ուշադրության կենտրոնացում:

Մարազական խաղեր

Գլուխկոնծի

Լիմոնահամտես, համ հոտ, գույն:

-Շատ թթու է,-ասաց Գևը:

— Լիմոնը գնդակի է նման,-ասաց Արթուրը: Օֆելյան էլ ասաց, որ ինքը լիմոն չի սիրում, բայց Մարալիկում ապրող տատիկն ամեն օր լիմոն է ուտում:

Լիմոնահամտես

Փայլուն աչիկներով Սոման պարտեզում այլևս չի ուզում չոչ անել: «Ես մեծ եմ, ուզում եմ քայլել, ուզում եմ իմ ձեռքով ուտել: Ես ինքնուրույն եմ , ինձ մի´ խանգարեք»: Այսօր Սոման պարտեզում առանձնացրեց իր սեղանը և աթոռը, հետո հարմարվեց ու սկսեց հաց ուտել: Հետո Օֆելյայի հետ էլ ճվիկ խաղացին, ու նշեցինք Լոլայի ծննդյան տարեդարձը:

Սոման պարտեզում

Աթաբեկ Խնկոյանի <<Աքաղաղն ու կտուրը>> ոտանավորը խաղացինք մարզվելով, բեմադրելով, վազելով, թռվռալով:

Աքաղաղն ու կտուրը

Ապլիկացիա

Ծննդյան ծեսը նախակրթարանում սաների ամենասիրած, ուրախ ու հավես գործունեությունն է:Այսօր հրաշք Լոլայի ծննդյան տարդարձն է:Սիրով ձևավորեցինք ծննդյան տորթը և շնորհավորեցինք մեր խելացի Լոլային:Սիրուն աչիկներով,իմ ժպտերես Լոլա ջան, քեզ անհոգ ու լուսավոր մանկություն:

Հրաշք Լոլա ջան,ծնունդդ շնորհավոր

Երաժշտական պարապմունք

Կետ, գիծ… տրամաբանության զարգացում, ստեղծագործական երևակայություն մտածողություն:Ազատ գործունեություն, ուզում ես կետ դիր, ուղիղ գծիր, ուզում ես շրջան նկարիր կամ ինչ ուզում ես: Կետ, գիծ, գույն` հեղինակը սաներն են: Ունես վրձին ու թուղթ, նկարիր ինչ ուզում ես, բոլորս ազատ ենք մեր գործունության մեջ:

Կետ,գիծ

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Երբ մայրիկն է պատմում հեքիաթ,

Հարթակում ծնողն է

Աշնանային 18-րդ հավաքի շրջանակում  իրականացրինք «Հարթակում ծնողն է» նախագիծը: Նորայրի մայրիկը` Գոհար Աբրահամյանը, սաների հետ բեմադրեց «Պապն ու շաղգամը»: Մինչև բեմադրելը , թաղարի մեջ շաղգամի սերմը ցանեցինք, հետո ջրեցինք: Հավես օր, սեր, համերաշխություն, ընկերասիրություն, միասնություն:
Բակային խաղեր
Խաղեր, խաղեր ու էլի խաղեր, երեխաների ամենասիրելի զբաղմունքը օրվա ընթացքում։ Դե մենք էլ իրենց հետ վերադառնում ենք մեր մանկություն ու վայելում բակային խաղերը իրենց հետ։
Աշնանային 18-րդ հավաքի նախագծերը շարունակվում են՝ Ձիավարության օր, Լավաշթխիկ
Այլընտրանքային նկարչություն՝ Այս անգամ որոշեցինք նկարել ոչ թէ վրձիններով, այլ անձեռոցիկներից հետո մնացած ավելի հաստ թղթով։
Կավագործություն՝ կավ էինք բերել խմբասենյակ, որ երեխաները պատրաստեն այն ինչ կցանկանան։ Երեխաներից մեկը իրեն էր պատրաստել, մեկը՝ ծառ , մեկը՝ տուն։ Իսկ վերջում սկսեցին իրենց պատրաստած կերպարներով խաղ խաղալ։
Իմ խաղալիքը՝ Արփին ու Սիման իրենց ընկերների համար խաղեր էին բերել, որոնց օգնությամբ երեխաները կարող են ծանոթանալ՝ կենդանիների, թվերի, մրգերի ու բանջարեղենների տեսակներ հետ և ճիշտ հաջորդականությամբ տեղադրեն պատկերները։
Մանկական ճվիկ՝ սովորում ենք մանկական ճվիկներ։
Գունավոր անձրև՝ երբ անձրևոտ օրը երեխաները վերձնում են վրձինն ու գույներն ՝ արևը սկսում է փայլել։
Մարզական օր՝ անգամ անձրևոտ օրերին կարելի է մարզվել խմբասենյակում։
Աթաբեկ Խնկոյանի <<Աքաղաղն ու կտուրը>> ոտանավորը խաղացինք մարզվելով, բեմադրելով, վազելով, թռվռալով: Աքաղաղն ու կտուրը





Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Տարին սկսում ենք նոր Սեբաստացիներով։ Մեր նոր Սեբաստացին
Երեխաները՝ փոքրիկ ծիտիկներ՝ Երեխաների հետ փորձում ենք սովորել Աթաբեկ Խնկոյանի «Ծիտիկ» ոտանավորը։
Ինքնագլորներով պարապմունք՝ Սովորում ենք ինքնագլոր վարել։
Նկարում ենք ջրաներկով՝ Դատարկ թղթի վրա ստեղծել նոր պատկերներ, ընտրել գույներ, որոշել պատկերի չափն ու ձևը։ Այս ամենն երեխան ընտրում է ինքնուրույն։ 
Աշնանացան՝ Սաների հետ որոշեցինք ուսումնասիրել պղպեղը՝ տարբերել գույները, մեծ ու փոքր գտնել, համեմատել վարունգի հետ, համտես անել, առանձնացնել սերմերը, որից հետո ցանել այն՝ ձմեռը սենյակային փոքրիկ պղպեղիկներ ունենալու համար։
Առավոտյան մարզանք՝ Աշունն իր հետ սառը օդ ու զովություն է բերել։ Մենք էլ որոշեցիք առիթից օգտվել ու զբոսնել, վազզել, մարզվել դրսում։
Ինքնաշեն խաղեր՝ Մեր խումբը ստացել է իր նոր գորգը, ու մինչ մեծերով հավաքում ենք այն, փոքրերը որոշում են գորգի մասերով խաղեր ստեղծել։ ՄԵնք ունենք նոր ինքնաշեն խաղեր։
Բեմադրում ենք հեքիաթը՝ Երեխաների սիրելի ժամերից մեկն էլ հեքիաթի ժամն է։ Նրանք մեծ սիրով են լսում մեր պատմած հեքիաթները, իրենք էլ են ներգրավվում՝ սկսում են իրենց սիրելի մասերը բարցրաձայն ասել, խաղալ, թռվռալ , մի խոսքով իսկական բեմադրություն ենք կազմակերպում։
Այց ՝ Ջերմոց-լաբորատորիա՝ եկել ենք, մեր արդեն հարազատ, Ջերմոց-լաբորատորիա։
Խաղ-ոտանավոր՝ Սովորում ենք «Բութ մատն ասաց… » (ժողովրդական խաղիկը)։
Մրգային աղցան՝ Համեղ ժամի շարքից էլ մեր մրգային աղցանն է։
Խառնաշփոթ խաղեր՝ Սաներն ինքնակազմակերպվում են՝ որոշում մարզվել, խաղալ, նվագել։ Ձևավորվում է ինքնուրույնություն, առաջնորդելու կարողություն, երևակայության զարգացում։
Հետաքրքրասեր Գրիգը
Հեքիաթը բեմադրում են սաները՝ Այս անգամ բեմադրում ենք Հ.Թումանյանի << Երկինքը փուլ է գալիս>>հեքիաթը։ 
Քաղցրահամ չիր՝ Ավելացած մրգերով պատրաստեցինք չիր։
Երգում ենք՝ Երեխաները ծանոթացան Կոմիտասի ստեղծագործություններից <<Կաքավի երգ>>-ի հետ։
Մտերմիկ զրույց։



Перейти к верхней панели