Էմոցիաներ

ԷԼՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ և 5 ՏԱՐԵԿԱՆՆԵՐ

Էմոցիաները մեր օրվա կարևորագույն մասն են կազմում, առանց դրա դժվար է պատկերացնել օրը: Երեխաների դեպքում առավել ուշադիր պետք է լինենք՝ հետևենք, որպեսզի իրենց էմոցինաերը, հույզերն ու զգացողությունները կարողանան ճիշտ կառավարել: Սաների հետ փորձեցինք պարզել, թէ որքանով են ճանաչում և ընկալում այս կամ այն էմոցիան ու ի զարմանս ինձ, նրանք բավականին տեղեկացված էին ու այնքան ճիշտ նկարագրում էին իրենց հույզերն ու զգացողությունները, որ նախանձել կարելի է՝

Դավիթի արկածները

Գայանե Արզումանյանի բլոգԱնի Մարտիրոսյան

Ծանոթացեք՝ Դավիթն է, տղայիս ընկերը: Երկուսն էլ Գայանե Արզումանյանի Անի Մարտիրոսյանի սաներն են: Քանի որ կամավորական փուլի շրջանակներում իրենց խմբում ևս եղել եմ , երեխաների համար հետաքրքիր փորձ էի մտածել, թէ ինչպես ստանան արհեստական ձյուն և հալեցնեն սառույցը: Երբ բոլոր բալիկները արդեն վաղուց քնած էին, Դավիթի մայրիկը ուղարկում է տեսանյութը, որտեղ Դավիթը այդ ուշ ժամին ամիսներ առաջ կատարած փորձն է կրկնում: Դրանից կարևոր ուրախություն չէր էլ կարող լինել, երբ տեսնում ես, որ երեխաների համար կատարած աշխատանքդ անգամ ամիսներ հետո չի անհետանում, որ իրենց դուր է եկել, մնացել հիշողության մեջ ու գիշերվա ուշ ժամին որոշում են կրկնել: Հայցում եմ Դավիթի մայրիկի ներողամտությունը երեխայի քունը ուշացնելու համար, իսկ Դուք ՝ վայելեք այս հրաշք տեսանյութը:

Արևելյան դպրոց-պարտեզ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ՈՒրախ մաթեմատիկա

ԷԼՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ և 5 ՏԱՐԵԿԱՆՆԵՐ

Երեխաների մոտ պետք է ամարապնդվի նորը սովորածը, իսկ որպեսզի մնայուն լինի իրենց գիտելիքը, պետք է հաճախակի կրկնեն, թեկուզ խաղերի տեսքով: Որոշեցինք իրենց արդեն իսկ սովորած թվերը դարձնել խաղ ու խաղալով ամրապնդել գիտելիքը: Այն երեխաների սիրելի զբաղմունքներից մեկը դարձավ, որը կկրկնենք հաճախակի՝ ամեն մի նոր թիվ սովորելուն զուգահեռ:

Չարաճճիություն

ԷԼՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ և 5 ՏԱՐԵԿԱՆՆԵՐ

Երեխաներին ուրախ լինելու համար հարկավոր է օրվա մեջ առնվազն մի քանի անգամ չարաճճիություններ անել:
Իսկ եթե երեխայի հետ մենք էլ մանկանանք ու մասնակցենք իր զվարճանքին, օրն ուղղակի անմոռանալի կդառնա: Նման դեպքում է իՙնչի չմիանալ երեխաներին, դառնալով իրենցից մեկը: Վայելեք մեր <<Լիմբո>> պարը:

https://youtube.com/shorts/QJA0SRE4gwM?feature=share

Օղակներով զվարճանք-խաղ

ԷԼՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ և 5 ՏԱՐԵԿԱՆՆԵՐ

Վաղ տարիքից հարկավոր է անընդհատ ճկուն պահել երեխաների ֆիզիկական և մտավոր զարգացումը : Նաև կարևոր է, թէ ինչպես դա կազակերպել, քանի որ միշտ չէ, որ երեխաները ցանկություն ունեն դա անելու: Պետք է տարբերակներ գտնել, իրենց ներգրավել խաղի և ուսուցման գործընթացի մեջ: Այսօր փորձեցինք մեր ձեռքի տակ եղած լեգոների տուփով և օղակներով ստանալ երկու խաղի տարբերակ,որոնց օգնությամբ պետք է աշխատի թէ մեր միտքը, թէ՝ մկանները:

Առաջին տեսաշարում կտեսնեք, թէ ինչպես են երեխաները փորձում առանց ձեռքերի հպման, օղակները երկուսով մտածված տեղափոխում վերջնակետին: Գործողությունը օգնում է իրենց վստահել ընկերոջը, հենվել մեկը մյուսին, հաղթահարել դժվարությունը համախմբված:

Երկրորդ տեսաշարում երեխաների առաջ խնդիր է դրված փակ աչքերով անցնել խոչընդոտը, փորձել այն ավելի մոտեցնել իրենց ընկերոջը: Փորձել ենք զարգացնել տեսողական հիշողությունը, արագությունը , ուծադրությունն ու ամենակարևորը համախբվածությունը:

Դիտարկում խաղի միջոցով

ԷԼՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ և 5 ՏԱՐԵԿԱՆՆԵՐ

Այսօր մեզ հյուր էր եկել լոգոպեդ Նունե Ռաֆայելյանը ՝դիտարկելու և հասկանալու, թէ ինչ աշխատանք ունի կատարելու: Մենք էլ երեխաների հետ որոշեցինք դիտարկումն անցկացնել հետաքրքրաշարժ խաղի միջոցով: Թէ ինչ ստացվեց արդյունքում, կիմանանք տեսանյութից՝

Բառախաղեր

ԷԼՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ և 5 ՏԱՐԵԿԱՆՆԵՐ

Երեխաներն օրվա ընթացքում հարյուրավոր բառեր են օգտագործում: Կարևոր է ամրապնդել տառերի ճիշտ ու հաջորդական կապման ընթացքը: Այսօր իրենք էին տառերի տերն ու տիրակալը՝ անգամ տառերի սուղ լինելու դեպքում խառնաշփոթի միջոցով ստանում էին իրենց ցանկացած բառը՝

Գունավոր ձեռքեր

ԷԼՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ և 5 ՏԱՐԵԿԱՆՆԵՐ

Երեխաների երևակայությունն անսպառ է՝ մի քանի վարկյանում կարողանում են մտքում հազար ու մի բան մտածել ու փորձել իրականացնել: Այսօր նրանք ցանկանում էին գունավոր մատիտներով նկարազարդել իրենց ձեռքերը: Միասին մտածելուց հետո, որոշեցինք սեփական ձեռքերի վրա նկարելու փոխարեն յուրաքանչյուրս նկարենք թղթի վրա մեր իսկ ձեռքը, ձևավորենք ու զարդարենք այնպես, ինչպես ինքներս կցանկականք: Արդյունքը հիանալի էր, երեխաները ոգևորված էին և անհամբեր սպասում էին, թէ երբ են ծնողներին ցույց տալու իրենց ինքնաշեն ձեռքերը: Իսկ այդ ամենի համար մեզ պետք էր՝ թուղթ, մատիտ, մկրատ , սոսինձ և իհարկե վառ երևակայություն:

«Ինքնաշեն թաղարներ»

ԷԼՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ և 5 ՏԱՐԵԿԱՆՆԵՐի խմբում հայտնվեցի մայրիկատոնին ընդառաջ: Երեխաները սովորում էին թաղարով ծաղիկ աճեցնելու, նվիրելու մշակույթը, ստեղծագործական երևակայությունը, տեխնոլոգիական հմտությունները, հոգատարություն, խնամք` բույսերի նկատմամբ։ ԷԼՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ի հետ մի քանի օր առաջ այցելել էին Քոլեջի բուսաբուծության լաբորատորիա և տիկին Շողիկի օգնությամբ ընտրել բույսերի կտորններ։ Իսկ այսօր արդեն մայրիկների նվերը պատրաստ էր հանձնման:

Դաստիարակի օրագիր

Գայանե Արզումանյանի բլոգ, Անի Մարտիրոսյան

Երբ տուն գնալու ժամը մոտ է։

Ծանոթացեք, խմբի ամենափոքրերն ու ամենաչարաճճիներն են՝ Արիաննան և Գաբին։ Իրենք իրենց համար ամեն անգամ մի նոր զբաղմունք կարող են գտնել, առանձնանալ ու թաքուն քչփչալ։ Այսօր որոշել էին տուն գնալուց առա մեկը մյուսին գեղեցկացնել ու նոր գնալ՝

Перейти к верхней панели